«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ՈՒկրաինան խոտանել է ռուսական մթերքը

ՈՒկրաինան խոտանել է ռուսական մթերքը
03.04.2014 | 11:35

ՈՒկրաինայում ռուսական մթերքի ստուգումներ են անցկացվել: Հետազոտվել է մասնավորապես հրուշակեղենային արտադրանքը, ձկնեղենը և պանիրը: «Рот Фронт», «Красный Октябрь», «Бабаевский», «Русский шоколад» գործարանների արտադրանքը, ինչպես նաև «Вичюнай-Русь» և «Роскон» ապարանքանիշների ձկնամթերքը և «Лакталис Истра» հալած պանիրները խոտանվել են: Ստուգման արդյունքներով պարզվել է, որ նշված ապրանքների արտադրությունը չի համապատասխանում ՈՒկրաինայում գործող օրենքների պահանջներին: Խոտանված մթերքը հանվում է խանութներից: Ստուգումներն իրականացվել են «Սվոբոդա» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկի դիմումի համաձայն:

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ