«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունների մի նրբագիծ

Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունների մի նրբագիծ
07.04.2014 | 00:34

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Boeing և General Electric ընկերություններին թույլ է տվել հին ավիացիոն շարժիչների վերանորոգման համար մասեր մատակարարել Իրան, հայտնում է Reuters գործակալությունը։

«Ընկերությունը կապ կհաստատի իրանցի պաշտոնատար անձանց հետ՝ որոշելու համար, թե ինչ մասեր են նրանց անհրաժեշտ։ Խոսքը միայն հին ինքնաթիռների մասին է, որոնք վաճառվել են Իրանին մինչ 1979 թ. հեղափոխությունը։ Ֆինանսների նախարարության որոշումը չի տարածվում նոր ինքնաթիռների վրա»,- նշել է Boeing ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
General Electric ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռիկ Քենեդին նշել է, որ իրենց թույլ է տրվել հիմնապես վերանորոգել 18 ավիացիոն շարժիչ։ «Հաջորդ շաբաթ մենք Ստամբուլում կհանդիպենք Իրանի հիմնական Iranair ավիափոխադրողի հետ՝ իմանալու համար, թե ինչ է իրենց անհրաժեշտ»,- նշել է Քենեդին։

Դիտվել է՝ 4700

Մեկնաբանություններ