Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Ծերուկ Մարկեսը մահացավ

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Ծերուկ Մարկեսը մահացավ
18.04.2014 | 15:15

Նրա «Հարյուր տարվա մենությունը» իմ սերնդի միլիոնավոր մարդկանց սրտերում է: Միգուցե այդ մեկ գիրքը և նրա մյուս գործերը մեզ բոլորիս ավելի շատ են կրթել, քան մեր ծնողները՝ արթնացնելով խիղճը, մարդկային հոգու անկյուններում խոր քուն մտած և մեծ մասի կողմից չօգտագործվող ամենաանսպասելի զգացումների փունջը ու մտածել տալով բոլորիս տիեզերական կապվածության մասին: Սակայն Մարկեսի մահը կոնկրետ իմ սրտում մի ուրիշ միստիկ զուգահեռ էլ ունեցավ՝ երկու շաբաթ առաջ մահացել էր նույն տարիքի, Մարկեսի գրական բարությանը համարժեք հազվադեպ կյանքային բարության կրող ու անգամ արտաքինով նրան նման հայրս: Ու այս երկու ցավալի իրադարձություններն իմ հիշողության թելը գոնե ժամանակային առումով շաղկապելու է իրար՝ հոգևոր և իրական հայրերի մահերը կոնկրետ ինձ համար մի տեսակ զուգադրելով:

Դիտվել է՝ 5550

Մեկնաբանություններ