Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հանրաքվե անցկացրած ուկրաինական մարզերի խնդիրը կարող է ներկայացվել արցախյան հարցի նմանությամբ

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հանրաքվե անցկացրած ուկրաինական մարզերի խնդիրը կարող է ներկայացվել արցախյան հարցի նմանությամբ
13.05.2014 | 13:46

ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անցկացված անկախության հանրաքվեները կարևոր են մեզ համար առաջին հերթին այն պատճառով, որ, ի տարբերություն Ռուսաստանի կազմի մեջ անցած Ղրիմի, դրանցով ոչ միայն նոր քաղաքական շեշտադրումներ են հաղորդվում ներուկրաինական քաղաքական օրակարգին, այլև, գլոբալ մակարդակում, անկախացող տարածաշրջանների գործոնի ակտիվացման նոր փուլ են նախանշում: Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակի միջազգային ճանաչման նախադեպերը հնարավոր է, որ գերտերությունների կողմից նորովի կվերաիմաստավորվեն ու կհանգեցնեն առավել թիրախային գործողությունների և լուծումների: Հանրաքվե անցկացրած ուկրաինական մարզերի խնդիրը կարող է ներկայացվել արցախյան հարցի նմանությամբ և մենք լրջորեն պետք է աշխատենք, որ այդ ուղղությամբ օտարների հնարավոր ջանքերը ոչ թե վնասեն մեզ, այլ օգուտ տան:

Դիտվել է՝ 3904

Մեկնաբանություններ