ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զարուհի Փոստանջյանը «շնորհավորել» է Սերժ Սարգսյանի ծննդյան օրը

Զարուհի Փոստանջյանը «շնորհավորել» է Սերժ Սարգսյանի ծննդյան օրը
30.06.2014 | 16:29

ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի ծննդյան օրը շնորհավորել է նրան` հղելով Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարով բացիկն ու հետևյալ մաղթանքը.


«Հարգելի պարոն Սերժ Սարգսյան
Այսօր լրանում է Ձեր ծննդյան 60-րդ տարեդարձը, որի շուրջ 7 տարիներին, բռնազավթելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իշխանությունը, Դուք հանդես եք եկել նրանց անունից և գործել ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահի։
Իհարկե, ցանկալի է, որ մարդիկ իրենց տարեդարձի օրը արժանանան բարի գնահատականի, սակայն Ձեր դեպքում բարին կամ մահացել է կամ, բախվելով հավատի կորստին, բռնել է արտագաղթի ճանապարհը, որն էլ իր հերթին հանգեցրել է ողբերգության։
Ողբերգություն հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայ ընտանիքի կյանքում՝ բևեռացում, աղքատություն, անջրպետ քաղաքացու և պետության, հայի և հայկական պետականության միջև։ Սա տարանջատման և օտարման ամենաբարձր աստիճանն է, որն իրականացվեց Ձեր միջոցով։
Այսօր հայը ողբում է, այսօր հայը իր պատմական հայրենիքում թշվառ, քաղցած և նվաստացված է։
Ձեր 60 տարիների առնվազն վերջին 7 տարվա գնահատականը Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարում պատկերված իրողությունն է, որը լիովին համապատասխանում է այսօրվա հայ ժողովրդի և հայ ընտանիքի ողբերգությանը։ Ընտանիքի անդամները չեն նայում միմյանց դեմքին, նրանք կանգ են առել ծովեզրին, դողում են, բայց չեն տաքացնում միմյանց, այլ փորձում են տաքանալ միայնակ։ Ցավի ու վշտի տեսարան։
Ձեր տարեդարձի առթիվ, իբրև ընծա, ընդունեք Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարի բացիկը:

Մաղթանք՝
Իշխանազրկում, քրեական հետապնդում և դատապարտում։

Հ.Գ. Ի հեճուկս Ձեզ և Ձեզ նմանների՝ հայի տեսակի ոգին կազմակերպվելու և հաղթահարելու է հերթական փորձությունը՝ ստեղծելով իր երազանքների պետականությունը»:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ