«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ԵՏՄ-ն բաց է ԱՊՀ երկրների համար

ԵՏՄ-ն բաց է ԱՊՀ երկրների համար
02.07.2014 | 10:40

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է ԱՊՀ այն երկրների համար, որոնք դեռ չեն միացել: «Մենք բաց ենք ԱՊՀ նաև մյուս երկրների համար»,- ասել է նա ռուս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: «Հարևանների հետ բարեկամական սերտ կապերի ամրապնդումը, փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացումը՝ սա է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարական ուղղությունը՝ հաշվարկված երկարաժամկետ հեռանկարով»,- նշել է Պուտինը:
«Եվրասիական տարածությունում ստեղծվում է հզոր, բիզնեսի և ներդրողների համար գրավիչ տնտեսական զարգացման կենտրոն, ձևավորվում է ընդհանուր շուկա»,- հավելել է նա՝ նշելով, որ նոր միությունն «օբյեկտիվորեն մեծ հետաքրքրություն է առաջացնում ԱՊՀ գործընկերների շրջանում» և շուտով Միության անդամ կդառնա Հայաստանը, Ղրղզըստանի հետ բանակցությունները ևս «առաջընթաց փուլում են»:

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ