Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Վատիկանը մաքրում է հաշիվները

Վատիկանը մաքրում է հաշիվները
09.07.2014 | 12:23

BBC-ին հաղորդել է, որ սպասվում է Վատիկանի բանկի նախագահի ու կառավարիչների խորհրդի հրաժարականը: Ղեկավարության նոր կազմի մասին հայտարարություն պետք է անի կարդինալ Ջորջ Փելլը: Ֆրանցիսկոս պապը կարդինալին նշանակել է էկոնոմիկայի նոր նախարարության ղեկավար, որը համակարգում է Վատիկանի ֆինանսական քաղաքականությունը:
Էրնսթ ֆոն Ֆրայբուրգը, որ հեռանում է բանկի նախագահի պաշտոնից, հայտարարել էր, որ փողերի լվացման մեղադրանքին ի պատասխան բանկում փակվել են հարյուրավոր հաշիվներ:

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ