Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.10.2014 | 00:08

Այսպիսի մի տեսիլք ցույց տվեց ինձ Տեր Աստվածը, ահա կրակով դատաստան արեց ինձ Տեր Աստվածը, կրակը լափեց շատ խորություններ և կերավ երկրի մի մասը։ Ես ասացի. «Տե՛ր Աստված, դադարեցրո՛ւ դա, որովհետև ո՞վ է, որ ոտքի կկանգնեցնի Հակոբի տունը, քանի որ նա սակավաթիվ է։ Գթա՛ այդ բանի համար, Տե՛ր»։ «Դա այլևս չի լինի»,- ասում է Տերը։ Այսպիսի մի տեսիլք ցույց տվեց ինձ Տեր Աստվածը. ահա մի մարդ կանգնած էր ադամանդյա պարսպի վրա, ձեռքին՝ մի ադամանդ։ Եվ ասաց ինձ Տերը. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛ս»։ Ես ասացի՝ ադամանդ։


Ամոսի 7. 4-8

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ