ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Արսեն Ավակովը պարգևատրել է 800 մարդու կյանք փրկած հայ բժիշկ Արմեն Նիկողոսյանին

Արսեն Ավակովը պարգևատրել է 800 մարդու կյանք փրկած հայ բժիշկ Արմեն Նիկողոսյանին
03.11.2014 | 19:47

ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 800 ուկրաինացի զինվորի կյանք փրկած հայ բժիշկ Արմեն Նիկողոսյանը արժանացել է ՈՒկրաինայի «Վաստակի համար» 3- րդ կարգի շքանշանին։ Շքանշանն անձամբ հանձնել է Ավակովը և նշել, որ Նիկողոսյանի ծառայությունները գնահատում են և հարգում են։ Նա անձնվեր աշխատանքի համար նույնիսկ ստացել է «բժշկական հրեշտակ» անունը։

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ