ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հացին՝ վայիս

Հացին՝ վայիս
13.11.2014 | 18:56

Վերջին ժամանանակներս Հայաստանում կրկին նկատվում է հացի գների շարունակական աճի միտում: Պատճառը, թերևս, գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումն էր, որն էլ էապես ազդեց երկրում սպառման լայն շրջանակներ ընդգրկող մթերքների, այդ թվում` հացի ինքնարժեքի վրա: Ըստ նախկինում կատարված որոշ մասնագիտական կանխատեսումների` էներգակիրների թանկացումից հետո անխուսափելիորեն բարձրանալու էին նաև պարենային զամբյուղի առաջնային սննդատեսակների գները: Այն, որ հատկապես վերջին շրջանում հացի շուկայում գների բարձրացումը սկսել է զանգվածային բնույթ կրել, ակնհայտ է. միայն հատուկենտ ընկերություններ են դեռևս զերծ մնացել հացամթերքի գները բարձրացնելու անդիմադրելի գայթակղությունից: Դրանք խոշոր արտադրողներն են, ովքեր հացի գնի պահպանումը հիմնավորում են արտադրանքի մեծ ծավալներով, ինչը թույլ է տալիս համեմատաբար նվազ կորուստներ ունենալ: Չնայած այն դրական հանգամանքին, որ պարենի համաշխարհային շուկայում ալյուրի գները հատկապես վերջին շրջանում նույնիսկ նվազել են, մեզանում, ինչպես միշտ, այդ փաստը որևէ դրական փոփոխության չի հանգեցրել. գները շարունակում են բարձր մնալ: Սովորաբար հացի գինը մեծապես պայմանավորված է լինում ալյուրի գնով, և եթե ալյուրը շուկայում էժանանում է` հարկավոր է սպասել հացի էժանացմանը: Բայց, չգիտես ինչու, մեզ մոտ ձևավորվել է մի ոչ բարի ավանդույթ. եթե որևէ մթերք Հայաստանում թանկանում է` հակառակ գործընթաց այլևս տեղի չի ունենում, և ամենևին էլ փույթ չէ, որ արտադրանքի համար անհրաժեշտ հումքն էժանացել է: Ստացվում է՝ մեզ մոտ հացն անընդհատ թանկանում է, ինչը, սակայն, որոշ դեպքերում ամենևին էլ կապված չէ ալյուրի համաշխարհային գների հետ, քանի որ այնտեղ լինում են և՛ բարձրացումներ, և՛ իջեցումներ, իսկ մեզանում լինում են միայն բարձրացումներ, ինչն էլ շատ վատ է անդրադառնում սպառողի ընտանեկան բյուջեի վրա:
Բացի հացի «անվանական» թանկացումից, որն արտահայտվում է գնի բարձրացմամբ, գոյություն ունի նաև դրա «կրիմինալ»` թաքնված թանկացումը: Այսինքն` հացարտադրող ընկերությունները, հացի սակագինը նույնը պահելով, հացի քաշի նվազման և ծակոտիների ավելացման հաշվին ավելացնում են իրենց կողմից ստացվող շահույթները: Հացը, սովորաբար, հաշիվ-ապրանքագրում նշված քաշից մոտ 7-12 գ պակաս է արտադրվում, ինչը սպառողն անզեն աչքով չի կարող նկատել:
Այս կենսական խնդիրը, որ աշխարհի յուրաքանչյուր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի, պետք է լուծվի պետության անմիջական մասնակցությամբ. դրանով պետք է զբաղվեն նախ և առաջ պետական համապատասխան մարմինները` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը, հարկային ծառայությունը, հասարակական կառույցները և այլն: Հակառակ պարագայում` այս ոլորտը կշարունակի մնալ չկարգավորված՝ հանգեցնելով երկրում կուտակված սոցիալական խնդիրների է՛լ ավելի սրմանը:

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ

ռադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am