ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մինսկի խումբը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ մոտենալ խոցված ուղղաթիռին

Մինսկի խումբը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ մոտենալ խոցված ուղղաթիռին
20.11.2014 | 14:16

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները: Շփման գծում արձանագրված միջադեպից մեկ շաբաթ անց միջնորդները այս հարցի շուրջ արդեն երկրորդ հայտարարությունն են տարածել` ընդգծելով. «Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել»: Միջնորդները նշում են, որ հայկական ուղղաթիռի բեկորներն ընկած են շփման գծի չեզոք հատվածի խիտ ականապատ տարածքում: «Կոչ ենք անում կողմերին դադարեցնել կրակահերթերը դեպքի վայրի մերձակայքում և նպաստել շրջակա տարածքի ականազերծմանը»,- հայտարարում են միջնորդներն ու հիշեցնում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` 2010 թ. Աստրախանում ընդունած հայտարարությունը. «Այդ փաստաթղթի ոգուն համահունչ` հորդորում ենք Ադրբեջանին հնարավորություն տալ մոտենալ ուղղաթիռի անձնակազմին, Հայաստանին` լիովին համագործակցել և ներդնել բոլոր ջանքերը` մարդասիրական այս խնդիրը լուծելու համար»:
Փաստելով, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն իր թիմով այժմ գտնվում է տարածաշրջանում, Մինսկի խմբի միջնորդները քաջալերում են կողմերին օգտագործել նրա առաքելությունը` ուղղաթիռի անկման վայր մուտքն ապահովելու համար: «Մենք վերահաստատում ենք նոյեմբերի 12-ի մեր հայտարարությունը և կրկին հիշեցնում կողմերին հրադադարը հարգելու, ինչպես նաև հակամարտության խաղաղ լուծում գտնելու` Սոչիում, Նյուպորտում և Փարիզում ստանձնած նրանց հանձնառությունը»,- եզրափակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահները։

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ