Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքի Ա. Միկոյան 4/3 և 4/6 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը: Կառուցվող բազմաբնակարանը նախատեսված է Երևանում հաստատված սիրիահայ ընտանիքների համար: Շուրջ 600 քմ հողատարածքի վրա, Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի համաձայն, կկառուցվի 14 հարկանի բազմաբնակարան շենք՝ 78 բնակարաններով: