ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

2014-ի ամենատարածված բառը բառ չէ

2014-ի ամենատարածված բառը բառ չէ
03.01.2015 | 15:39

Պարզվում է՝ անցնող տարվա ամենատարածված բառը սրտաձև պատկերագիրն է: Ըստ Global Language Monitor-ի՝ հենց սրտիկն է եղել տարվա ամենակիրառվող բառը անգլերենում և օգտագործվել է միլիարդավոր անգամ: ՈՒսումնասիրությունների 15 տարվա ընթացքում առաջին անգամ է սիմվոլն առաջատար: Անցած տարվա ամենակիրառված բառն էլ «404»-ն է եղել՝ ևս ոչ այնքան բառ: Կառույցն ուսումնասիրել է սոցիալական ցանցերը, բլոգները, 275 000 տպագիր ու էլեկտրոնային պարբերականները: 2014-ի 15 այլ ամենակիրառված բառերի թվում են՝ «հեշթեգը», «վեյփը» («էլեկտրոնային սիգարետ ծխելը»), «արյունոտ լուսինը» (լուսնի չորս ամբողջական խավարումներով պայմանավորված), «նանոն», «ֆոտոռումբը», «խալիֆայությունը», «թափանցիկությունը», «կայունը» և այլն:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ