ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը տոնական օրերին կաշխատի շուրջօրյա ռեժիմով: Քաղաքացիներին հուզող հարցերին կտրվեն պարզաբանումներ, խնդիրներին` լուծումներ: Ծառայության աշխատանքը կլինի ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:
2014 թվականի ընթացքում ծառայության միջոցով ստացվել է ավելի քան 110 հազար հեռախոսազանգ, ինչը նախորդ տարվա համեմատ 60 տոկոսով ավելի է (2013 թ.` 7000 հեռախոսազանգ):