Հունվարի 7-ին Բերքաշատում իրականացավ «Տիգրան Մեծ» Հիմնադրամի Ամանորյա բարեգործական ակցիան:
Հունվարի 6-ից ակցիային միացավ նաև «Արզնի» թռչնաֆաբրիկան: Կապ հաստատելուց հետո 1800 հատ՝ 60 տուփ հավկիթ փոխանցեց «Տիգրան Մեծ» Հիմնադրամին` Բերքաշատ համայնքում իրականացվելիք Ամանորյա բարեգործական ծրագրի շրջանակներում անապահով ընտանիքներին բաժանելու համար:
Հիմնադրամը հունվարի 7-ին եղավ սահմանապահ Բերքաշատ համայնքում, որտեղ այցելեց անապահով ընտանիքներին և նախատեսվածի պես ընտանիքներին բաժանեց շուջ 100 Նոր Կտակարաններն ու հավկիթները:
«Տիգրան Մեծ»-ի Ձմեռ պապը Բերքաշատի անապահով ընտանիքների երեխաներին բաժանեց ավելի քան 170 նվեր-փաթեթ, որպեսզի ոչ մի երեխա առանց Ամանորյա նվերի չմնա:
«Արզնի» թռչնաֆաբրիկայի նվիրաբերած ձվերից բաժին հասավ նաև Բերքաշատի միայնակ ծերերին, ինչի համար «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամն իր խորհին շնորհակալությունն է հայտնում «Արզնի» թռչնաֆաբրիկայի տնօրինությանն ու աշխատակազմին: