ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ավելի քան 1 մլն ներգաղթյալ չի կարողանա ՌԴ մեկնել՝ այնտեղ գտնվելու ժամկետը խախտելու պատճառով

Ավելի քան 1 մլն ներգաղթյալ չի կարողանա ՌԴ մեկնել՝ այնտեղ գտնվելու ժամկետը խախտելու պատճառով
09.01.2015 | 11:14

Մի քանի հարյուր հազար օտարերկրացիների մուտքը Ռուսաստան հնարավոր է արգելվի 10 տարով՝ երկրում օրինական գտնվելու ժամկետները խախտելու պատճառով՝ հայտարարել է ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Դա պայմանավորված է հունվարի 10-ին ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությամբ: «Ռուսաստանի տարածքում այս պահին գտնվում է 3 մլն օտարերկրյա քաղաքացի, որոնք էապես գերազանցել են ՌԴ-ում գտնվելու թույլատրվող ժամկետը՝ 90 օրը»,- նշել է Ռոմոդանովսկին: Համաձայն նոր օրենսդրության՝ 120-օրյա ժամկետը խախտելը կհանգեցնի մուտքի 3 տարվա արգելքի, իսկ 270 օրը գերազանցելու դեպքում՝ մուտքը կարգելվի 5 տարի ժամկետով: «Ավելի քան 360 օր խախտելու դեպքում՝ մուտքը կփակվի 10 տարով»,- հայտարարել է պաշտոնյան: Ավելի վաղ միգրացիոն ծառայության ղեկավարն ասել էր, որ 2015-ի սկզբին ներգաղթյալների հոսքը Ռուսաստան նվազել է մոտ 70 տոկոսով:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ