ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ռուսական մամուլը՝ Գյումրու միջադեպի մասին

Ռուսական մամուլը՝ Գյումրու միջադեպի մասին
15.01.2015 | 12:24

«Ռոսիյսկայա գազետա»-ն գրում է. «Եթե դատարանը մեղավոր ճանաչի Վալերի Պերմյակովին, թե հայկական, թե ռուսական օրենքներով նրան խիստ պատիժ է սպասում՝ ընդհուպ ցմահ ազատազրկում: Տարբերությունն այն է, թե վերջնական վճիռը որ կողմի դատարանը կկայացնի: Իսկ դա արդեն կախված է հետաքննության «աշխարհագրությունից»:
«Նեզավիսիմայա գազետա»-ն, վկայակոչելով Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, գրում է, որ Պերմյակովի դեմ երկու քրեական գործ է հարուցված՝ մեկը՝ հայկական կողմից, մյուսը՝ ռուսական։ Դրանք միացվելու են, ինչից հետո կորոշվի, թե որ կողմն է վարելու միացված գործը: «Նեզավիսիմայա գազետա»-ն տեղեկացնում է, որ Պերմյակովը ցուցմունքներ է տվել ռուսական կողմի հարուցած գործի շրջանակում:
«Հայ ընտանիքի համար զինվորը պատասխան կտա Ռուսաստանի առաջ» վերնագրի ներքո «Կոմերսանտը» հստակեցնում է. «Պերմյակովին Հայաստանին չեն հանձնի»:
НТВ-ն նշում է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է արել չքաղաքականացնել միջադեպն ու դրա մեջ հայ - ռուսական հարաբերությունները փչացնելու նոտաներ չփնտրել: Մեջբերված են նաև Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևի խոսքերը. «Հայ ժողովրդի հետ մեզ կապում են բազմադարյա բարեկամությունն ու եղբայրությունը, սա մեր ընդհանուր ցավն է, և մենք սգում ենք ձեզ հետ միասին: Քննչական մարմինները հետաքննություն են անցկացնում, ամենասեղմ ժամկետներում կպարզվեն հանցագործության բոլոր հանգամանքները, և մեղավորները ամենախիստ պատիժը կստանան»:
«Էքսպերտ օնլայն» կայքն ընդգծում է. «Փորձեր են արվում Գյումրու ողբերգությունը քրեական հարթությունից տեղափոխել քաղաքական հարթություն: Հայաստանցի մի շարք ակտիվիստներ այն շահարկում են երկրում հակառուսական տրամադրություններ սերմանելու համար»:
«Ընդդիմության մի մասը, ինչպես նաև իրենց քաղաքագետներ համարող որոշ ակտիվիստներ, որոնք դրսի գումարների, հայրենասիրության ավելցուկի կամ խելքի պակասի պատճառով ակտիվորեն հանդես են գալիս Ռուսաստանի հետ միությունից Հայաստանին կտրելու համար, այս միջադեպում հակառուսական տրամադրությունները բարձրացնելու շանս տեսան: Ողբերգությունը նրանք համարում են ևս մեկ ապացույց հարաբերությունները խզելու և Գյումրուց ռուսական ռազմաբազան հանելու համար (որը ոչ միայն կերակրում է քաղաքի բնակչության զգալի մասին, այլև հայկական անկախությունը պաշտպանող առանցքային գործիքներից է)»,- գրում է «Էքսպերտ օնլայն»-ը՝ ամփոփելով. «Ամեն դեպքում, Մոսկվան պետք է առավելագույն զգոնություն ցուցաբերի և գործի օրենքի ողջ խստությամբ: Թեկուզ նրա համար, որ հնարավորություն չտրվի հակառուսական հայ ակտիվիստներին ազգային հպարտություն խաղալ այնտեղ, որտեղ այն ընդհանրապես տեղին չէ: Հայ ժողովրդի համար իրական վիրավորանքը կլինի ռուսական կողմի ոչ պատշաճ ու կողմնակալ հետաքննությունը, այլ ոչ թե հենց հետաքննության փաստը»:
«Լայֆ նյուս»-ը, որը հարցազրույցներ է վերցրել Վալերի Պերմյակովի հարազատներից, հաղորդում է, որ այսօր նրանք կարողացել են կապ հաստատել Գյումրու ռազմակայանի հրամանատարության հետ, բայց վերջիններս չեն մեկնաբանում իրավիճակը` հաշվի առնելով հետաքննության գաղտնիությունը:
«Լայֆ նյուսը» ևս նշում է, որ հանցագործության շարժառիթը մինչև հիմա պարզ չէ:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ