ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Պերմյակովի գործը կքննվի Հայաստանում, նրան կդատի Ռուսաստանի զինվորական դատարանը»

«Պերմյակովի գործը կքննվի Հայաստանում, նրան կդատի Ռուսաստանի զինվորական դատարանը»
20.01.2015 | 22:01

Միջազգային և ռուսաստանյան մամուլն անդրադարձել է Գյումրու սպանդին հաջորդած դեպքերին։ Պարզված չէ ռուս զինծառայողի արարքի դրդապատճառը, գրում է «Ռոյթերզ»- ը՝ անդրադառնալով 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվանը։ Գործակալությունը հիշեցնում է 1999-ին Գյումրու շուկայում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կատարած սպանությունն ու մարդկանց վիրավորելու դեպքը։
«Նովայա գազետա»-ն գրում է, թե Պերմյակովի գործի քննությունը տեղի կունենա Հայաստանում, սակայն նրան կդատի Ռուսաստանի զինվորական դատարանը։ Թերթը մասնավորեցնում է, որ դատավճռից հետո ռուս զինծառայողին կտեղափոխեն Ռուսաստան՝ պատիժը կրելու, ավելացնելով, թե նշված սցենարի հարցում հայկական և ռուսական կողմերը համակարծիք են։
«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, թե կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը Հայաստան է ժամանել «հետաքննությունը կոորդինացնելու նպատակով»։
Ռուսական այլ կայքեր, անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդին հաջորդած իրավիճակին, իբրև հակառուսական տրամադրությունների օրինակներ են վկայաբերում Հայաստանի ինքնիշխանության պահպանման կարգախոսով ավելի վաղ տեղի ունեցած բողոքի ակցիաները՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ Կրեմլում Սերժ Սարգսյանի անակնկալ համաձայնությունից հետո։
«ԷյԲիՍի Նյուզ» կայքը, վկայակոչելով «Ասոշիեյթեդ պրես»-ը, գրում է. «Երեխան՝ ընտանիքի միակ անդամը, որը կենդանի էր մնացել հարձակումից հետո, երկուշաբթի օրը մահացավ հիվանդանոցում»։ «Ասոշիեյթեդ պրես»-ը նաև հիշեցնում է, որ հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ձերբակալել և ռազմաբազայում է պահում ռուսական կողմը։

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ