Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Եվրոպական կենտրոնական բանկը կթողարկի մեկ տրիլիոն եվրո

Եվրոպական կենտրոնական բանկը կթողարկի մեկ տրիլիոն եվրո
23.01.2015 | 14:15

Եվրոպական կենտրոնական բանկը կթողարկի մեկ տրիլիոն եվրո` պետական և մասնավոր արժեթղթեր գնելու նպատակով՝ խթանելու Եվրոպայի տնտեսական զարգացումը։ Եվրոպական կենտրոնական բանկը ամեն ամիս կտրամադրի 60 միլիարդ եվրո տարբեր արժեթղթեր ձեռք բերելու համար։ Գնումները սկսվելու են մարտից և կշարունակվեն մինչև 2016-ի սեպտեմբեր, բայց կարող են ավելի վաղ դադարեցվել, եթե տնտեսական իրավիճակը բարելավվի։

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ