ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

ՀՀ դատախազությունը առայժմ չի հրապարակի ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված նամակի բովանդակությունը

ՀՀ դատախազությունը առայժմ չի հրապարակի ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված նամակի բովանդակությունը
05.02.2015 | 12:16

ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատրաստվում հրապարակել ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակի բովանդակությունը՝ ասել է գլխավոր դատախազի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը: Նրա խոսքով՝ այս փուլում նամակի հրապարակմամբ նախաքննության գաղտնիության խնդիր կարող է առաջանալ: «Այդ իսկ նպատակով մենք այս փուլում նպատակահարմար չենք համարում հրապարակել նամակի բովանդակությունը: Իսկ ավելի ուշ, եթե այլևս նախաքննության գաղտնիության խնդիր չի լինի, հնարավոր է՝ մենք այն հրապարակենք»,- ասաց դատախազի խոսնակը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակով դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: Ռուսական կողմից առայժմ արձագանք չկա:

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ