ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ապրիլի 24-ին մի եկեք Չանաքքալե, Ծիծեռնակաբերդ գնացեք

Ապրիլի 24-ին մի եկեք Չանաքքալե, Ծիծեռնակաբերդ գնացեք
07.02.2015 | 14:48

Թուրքիայում մի քանի կազմակերպություններ կոչ են արել աշխարհի 100 երկրների ղեկավարներին, որոնց Թուրքիա էր հրավիրել նախագահ Էրդողանը՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի ճակատամարտի հարյուրերորդ տարեդարձի միջոցառումներին, այդ օրը Չանաքքալե գալու փոխարեն մեկնել Երևան՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ հաղորդում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։ Թուրքիայի մարդու իրավունքների միության (IHD) ռասիզմի և այլատյացության դեմ պայքարի կոմիտեն, Իզմիրի ասորիների բարեկամության և մշակութային համերաշխության պլատֆորմը, Թուրքիայում գործող հայկական «Նոր զարթոնք» կազմակերպությունը, www.suryaniler.com մշակութային պլատֆորմը և քրդական «Զան» սոցիալ-քաղաքական հետազոտությունների հիմնադրամը համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել և, դիմելով աշխարհի առաջնորդներին, հանդես են եկել կոչով. «Ապրիլի 24-ին մի եկեք Չանաքքալե, Երևանում Ցեղասպանության հուշահամալիր այցելեք»։ Իրավապաշտպանները կոչ են արել ճանաչել ասորիների ցեղասպանությունը, որն ավելի հայտնի է «Սեյֆո» (ասորերեն՝ «սուր») անունով։ Տարբեր տվյալներով` 1914-1920 թվականներին Օսմանյան կայսրությունում սպանվել է 300 հազար ասորի։ «Օսմանյան կայսրությունում բնակվող քրիստոնյաները ցեղասպանության զոհ դարձան։ Այն երկրները, որոնք դեռ չեն ընդունել այս փաստը որպես պատմական իրողություն, պետք է ճանաչեն և ապրիլի 24-ին չայցելեն Չանաքքալե»,- ասվում է հայտարարության մեջ։ Ասուլիս հրավիրած կազմակերպությունները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը և տարբեր հանրային միջոցառումներ են կազմակերպել:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ