ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Երևանում ավտոբուսային վեց երթուղի այլևս չի շահագործվում

Երևանում ավտոբուսային վեց երթուղի այլևս չի շահագործվում
08.02.2015 | 14:03

Երևանի բազմաթիվ կանգառներում հանվել են ուղղորդող ցուցանակները,
քաղաքապետարանից պարզաբանել են. «Երթուղիների փոփոխություններով պայմանավորված՝ մայրաքաղաքի որոշ կանգառներում հնարավոր է, որ ժամանակավորապես հանվեն ցուցանակները և ճշգրտելուց հետո տեղադրվի թարմ տարբերակը»: ՈՒղեգծերի վերանայումը քաղաքապետարանը բացատրում է ուղևորահոսքի նվազմամբ: Մասնավորապես՝ հունվարի 26-ից այլևս չեն շահագործվում թիվ 11, 15, 30, 31, 40, 51 երթուղիները:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ