ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ջրերը կտրում են

Ջրերը կտրում են
11.02.2015 | 13:54

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. – Կենտրոն վարչական շրջանի` Ծատուրյան փողոցի, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-80, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների, – Էրեբունի վարչական շրջանի` Գլինկայի, Աճեմյան, Միչուրինի փողոցների և նրբանցքների, Վերին ջրաշեն և Մուշավան թաղամասերի, – Նուբարաշեն վարչական շրջանի, – Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ