ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ղեկին չծխե՛լ

Ղեկին չծխե՛լ
17.02.2015 | 00:05

Նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 89 արձանագրություն, որից 83-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել համատեղ ստուգայցերն ու խստորեն հետևել ինչպես այդ խախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, այնպես էլ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ղեկին ծխելու դեպքերը բացառելուն:

«Թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող զանգերի և դրանց տրվող պատասխանների ընթացքի հետ կապված էլ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում նախորդ շաբաթ ստացվել է 221 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից լուծում տրվել կամ պատասխանվել է 184-ին, մնացածը կատարման ընթացքում են:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ