Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Հայոց ցեղասպանության դատապարտմամբ կարելի է կանխել հետագա հնարավոր ցեղասպանությունները»

«Հայոց ցեղասպանության դատապարտմամբ կարելի է կանխել հետագա հնարավոր ցեղասպանությունները»
25.02.2015 | 14:06

Թեհրանում` Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում տեղի է ունեցել համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքից:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին կարճամետրաժ ֆիլմ: Լարային քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտասի մեղեդիները: «Մաշտոց» երգչախումբը կատարել է օպերային արիաներ, ժողովրդական, դասական և հոգևոր երգեր:
ՀՀ-ում ՈՒրուգվայի դեսպան (նստավայրը՝ Թեհրան) Խուան Կառլոս Օխեդանն իր խոսքում նշել է. «ՈՒրուգվայի ողջ ժողովուրդը համոզված է, որ Հայոց ցեղասպանության հիշատակմամբ և դատապարտմամբ կարելի է կանխել հետագա հնարավոր ցեղասպանությունները: Ցավոք, դեռ աշխարհը շարունակում է ականատեսը լինել մարդկության դեմ շարունակվող վայրագությունների»:
Միջոցառումը կյանքի է կոչվել Թեհրանի Հայոց թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ և Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ