Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Աննա Դուրիցկայան վերադարձավ Կիև

Աննա Դուրիցկայան վերադարձավ Կիև
03.03.2015 | 12:51

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով վկա Աննա Դուրիցկայան Մոսկվայից մեկնել է Կիև՝ հայտնել է ՈՒկրաինայի արտգործնախարարության խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը: «Աննա Դուրիցկայան քիչ առաջ Մոսկվայից մեկնեց Կիև: Մոսկվայում ՈՒկրաինայի դեսպանատունն ապահովել է անհրաժեշտ աջակցությունը հայրենիք նրա վերադարձի համար»,- ասել է Պերեբիյնիսը: Աննա Դուրիցկայային ուղեկցում է նրա փաստաբանը:
Ավելի վաղ ուկրաինուհին հայտարարել էր, որ քննչական մարմիններին տվել է բոլոր անհրաժեշտ ցուցմունքները և չի հասկանում, թե ինչու են իրեն շարունակում պահել Ռուսաստանում:

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ