Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին միակ ամուրի արքայազնը չէ աշխարհում, սակայն ամենահրապարակայինն է։ luxlux.net պորտալը ներկայացնում է 5 այլ «կապույտ արյուն» ունեցող ամուրիների։
Արքայազն Ֆիլիպոս, 28 տարեկան

Հունաստանի վերջին թագավոր Կոնստանտինոս 2-րդի և նախկին թագուհի Աննա Մարիա Դանիացու 5 երեխաներից ամենափոքրն է։ Փաստացի նա Հունաստանի և Դանիայի արքայազնն է, թագավորություն չունի։ Արքայազնն ավարտել է Ջորջթաունի համալսարանը, այժմ ապրում է Նյու Յորքում։
Արքայազն Յոզեֆ Վենցել, 19 տարեկան

Սոֆիա Էլիզաբեթ Մարիա Գաբրիելա արքայադստեր և Լիխտենշտեյնի թագաժառանգ արքայազն Ալոիսի ավագ որդին է։ Նա, թեև իր երիտասարդ տարիքին, արդեն մեծ հեռանկարներ ունի, Լիխտեյնշտեյնի 2-րդն գահաժառանգն է:
Արքայազն Ազիմ, 33 տարեկան

Բրունեյի թագաժառանգը մինչ օրս չի կարողանում գտնել իր միակին։ Արքայազնն ունի միլիարդների կարողություն և շատ է սիրում հանգստանալ հայտնիների շրջապատում, ակտիվ զբաղվում է բարեգործությամբ, օգնում է կույրերին, կազմակերպում է բարեգործական համերգներ և մասնակցում է նորաձևության ցուցադրությունների՝ հանուն բարեգործության։
Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մակտում, 32 տարեկան

Գեղեցիկ, հմայիչ, հարուստ և ազատ տղամարդ Արևելքից։ Դուբայի թագաժառանգի կարողությունը գնահատվում է 18 մլրդ դոլար։ 32-ամյա արքայազնը շատ բաների է հասել՝ ավարտել է Սենդհերսթի ռազմական ակադեմիան, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը, դարձել է Դուբայի գործադիր խորհրդի նախագահ։
Արքայազն Լորենցո Բորգեզե, 42 տարեկան

Արքայազնի ծնողներն են Ֆրանչեսկո Մարկո Լուիջի Կոստանցո Բորգեզե իշխանը և ամերիկուհի Ամանդա Լին։ Լորենցոն նախկինում մասնակցել է իրապատում շոուների։ Նա ակտիվ գործունեություն է վարում կենդանիների հետ դաժան վերաբերմունքի դեմ։