Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ինֆոգրաֆիկաների տեսքով ներկայացնել Երևանի քաղաքապետարանի իրականացրած աշխատանքները:
Օրվա փաստն այս անգամ առնչվում է լուսավորության խնդրին: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցը 2012-2014 թթ. ընթացքում ընդլայնվել է 230 կիլոմետրով: