Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անրի Վեռնոյի փողոց Երևանում

Անրի Վեռնոյի փողոց Երևանում
05.04.2015 | 12:11

Երևանում այսուհետ կա ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վեռնոյի անունը կրող փողոց: Փողոցի անվանակոչությանը ներկա են գտնվել Վեռնոյի որդին՝ Պատրիկը, և դուստրը՝ Սոֆին, Մալաքյանների ընտանիքի այլ անդամներ, Երևանի քաղաքապետը, սփյուռքի և մշակույթի նախարարները: Բարեկարգված ու անվանակոչված փողոցը իրար է կապում Ամիրյան փողոցն ու գլխավոր պողոտան:
Իր և ողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին Անրի Վեռնոյի անունով փողոց անվանակոչելու նախաձեռնության համար` Պատրիկ Մալաքյանը նշել է, որ դա մեծ պատիվ է իրենց համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Պատրիկ Մալաքյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի ուղեկցությամբ մասնակցել են ինստիտուտի ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հանդիսավոր բացմանը, որը ևս անվանակոչվել է Անրի Վեռնոյի անունով:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ