Որպես ապրիլյոթյան ևս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն հաճելի ավանդույթ է դարձել հենց Մայրության և գեղեցկության օրը վերագործարկել մայրաքաղաքի շատրվանները: Տեղեկացնում են քաղաքապետարանից, նշելով, որ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի շատրվանի վերագործարկման առիթով մի խումբ երիտասարդներ Էրեբունի-Երևան երգի հնչյունների ներքո ֆլեշմոբ են կազմակերպել: