Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վախճանվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քույրը

Վախճանվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քույրը
27.04.2015 | 12:56

Վախճանվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քույրը՝ Իսկուհի Տեր-Պետրոսյանը։ Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է Սեմիրջյանների և Տեր-Պետրոսյանների ընտանիքներին` սիրելի մայրիկի, քրոջ Իսկուհի Տեր-Պետրոսյանի (Սեմիրջյանի) անժամանակ մահվան կապակցությամբ: Իսկուհի Տեր-Պետրոսյանը (Սեմիրջյանը) եղել է մանկավարժ, տարրական դասարանների երկարամյա ուսուցիչ։
Իսկուհի Տեր-Պետրոսյանի (Սեմիրջյանի) հոգեհանգիստը եղել է երեկ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս.Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը ապրիլի 27-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:

Դիտվել է՝ 2696

Մեկնաբանություններ