Նախարարը կդառնա քարտուղար, իսկ ո՞վ կլինի նախարար
19.05.2015 | 00:49
Տևական ժամանակ է, ինչ «անտեր» է մնացել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ինչը քաղաքական սարկազմի սիրահարներին առիթ տվեց սրամտելու, թե ազգային անվտանգությանը չորրորդական դեր հատկացնողները լավ էլ հասկացել են, որ իրենց ո՛չ նման խորհուրդ է պետք, ո՛չ էլ այդ խորհրդի քարտուղար: Բայց դե, ի՞նչ երկիր` առանց Ազգային անվտանգության խորհրդի, հույժ կարևոր կառույցի, ինչը, բնականաբար, ղեկավար էլ պիտի ունենա: Եվ ահա, մեր իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, վերևներում որոշում է կայացվել այդ պատասխանատու պաշտոնը վստահելու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Առայժմ հստակեցված չէ ընդամենը շատ նուրբ մի հարց` գործող նախարարը նոր պաշտոնը կստանձնի բուհական ընդունելության քննություններից առա՞ջ, թե՞ հետո:
Նույն աղբյուրը տեղեկացրեց նաև, որ ԿԳ նախարարի աթոռի վրա միշտ էլ աչքը տնկած ՀՅԴ-ն այսօրվանից արդեն «ձեռուոտ է ընկել»` իր շարքերից արժանավոր մի դաշնակցականի «աթոռատեր» դարձնելու հույսով: «ՈՒ թեև հույսը վերջինն է մեռնում, բայց ընկեր դաշնակցականներն այս անգամ ստիպված կլինեն ավելի վաղ հրաժեշտ տալ նախարարական այդքա՜ն բաղձալի աթոռին»,- կատակեց մեր «իրազեկը»:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Մեկ անձի թելադրանքով ուղղորդվող իրավաբանական «կանտորա»
- Շնից մազ պոկելն էլ քյար է, ջհանդամ, թե հաչոցի տակ չես մնա
- Եվրոպայում կենացն ընդունված չէ, Մոսկվան էլ կենացներին վաղուց չի հավատում
- Եվրոպացի առաքյալներ, հայանման հուդաներ ու 30 միլիոն «արծաթ»
- «Անթվանք» թոթովանք, որ չի բխում Հայաստանի շահերից
- Հայկական դիվանագիտությունն ու պաշտոնական Երևանի «խորհրդավոր» լռությունը
- Կրկնակի բլեֆ
- Հրեական «ջոկեր»՝ իսրայելաթուրքական «պոկերում»
- Ձգեք գոտիներդ, մինչև ֆոն դեր Լայենը գա, ցամաքած առուն էլ ջուր բերի՝ եվրոյի տեսքով
- Վիշապաքաղ Վահագնը ու «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը»
- Էս շոգ-կրակին ո՞վ հավես ունի փողոց-մողոց դուրս գա, բողոք-մողոք անի
- Թույլ նյարդեր ունեցողները լքեն ստադիոնը
- Պատգամավոր դարձած պայմանական Պողոսն ու երդման նոր տեքստը
- Էդ խելքով ե՞ք դուրս եկել էս քաղաքական վամպիրների դեմ
- Հինգ տարի առաջ, հինգ տարի հետո
- «Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»
- Ոչ միայն կնկա խելք, այլև կնոջ հոգեկերտվածք ունեցող ազգ ենք
- Պանիկափաշինովսկին՝ մեր ժամանակի «հերոս»
- Պաշտպանենք մեզ հոգով ծերերից
- Հակառուսական «վելոտրեկի խիզախ բայկերները»
Մեկնաբանություններ