Թուրքական իշխանությունները երկրի արևելյան նահանգներում զարգացման ծրագիր են ներկայացրել, որով նախատեսվում է զբոսաշրջության խթանման համար վերականգնել մշակութային կոթողներ և նոր ռազմավարություն մշակել։
Թուրքական Kanal A haber կայքը տեղեկացնում է, որ արևելյան նահանգներում տնտեսական զարգացման շրջանակներում նախատեսվում է Մալաթիայում ստեղծել ծիրանի բորսա։ Զբոսաշրջության զարգացման հետաքրքիր քայլերից է լինելու Բինգյոլում Հայկական շուկայի վերականգնումը։ Դեպի Նեմրութի Աստվածների հուշարձանախումբ զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար նախատեսվում է Մալաթիայից մինչև Ադըյաման չընդհատվող ճանապարհ կառուցել։