ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Մասնակցություն՝ HELP ծրագրին

Մասնակցություն՝ HELP ծրագրին
11.06.2015 | 12:42

Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ, հունիսի 4-5-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթական՝ HELP (Human Rights Education for Legal Professionals) ծրագրի տարեկան համաժողովին: Այս անգամ այն նվիրված էր մարդու իրավունքների ուսուցման գործընթացում իրավաբանների և այլ մասնագետների փոխհարաբերություններին և դրանց առնչվող հարցերին:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Ակադեմիայի հեռավար ուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը, ով նաև ԵԽ հեռավար ուսուցման ծրագրերի մշակման մեթոդոլոգիական խմբի փորձագետ է, ինչպես նաև Գիտահետազոտական վարչության պետ Էմիլ Ամիրխանյանը: Վերջինս Հայաստանում HELP ծրագրի համակարգողն է:
Մեր պատվիրակությունը համաժողովին ներկա ԵԽ 47 անդամ երկրների մասնակիցներին ներկայացրել է Ակադեմիայի կողմից մշակված հեռաուսուցման փաթեթը, որն ընդգրկում է «Սթրեսի և ժամանակի կառավարում» դասընթացի համար նախատեսված համապատասխան նյութեր: Փաթեթը մասնակիցների շրջանում բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել, քննարկվել են գործընկեր երկրների համապատասխան կառույցների շահառուների վերապատրաստման համար այն թարգամանելու և ներդնելու հնարավորությունները:
Այս պահին Ակադեմիայում մշակվում է նաև մեկ այլ՝ «Հռետորիկա և փաստարկում» դասընթացի փաթեթը, որի սեղմ տարբերակը ևս առաջիկայում հասանելի կդառնա եվրոպացի գործընկերներին:
Հայաստանում HELP ծրագրի կոորդինատոր Էմիլ Ամիրխանյանը ներկայացրել է իրավական ոլորտի մասնագետների շրջանում HELP ծրագրի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ իրազեկման ապահովման ուղղությամբ կատարված քայլերը և առաջիկա անելիքները: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի և Արդարադատության ակադեմիայի կողմից համատեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ 4 դասընթացների մասով («ՄԻԵԴ նախադեպային իրավունքի հիմնահարցերը քրեական գործերով», «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը քաղաքացիական դատավարությունում», «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը վարչական դատավարությունում», «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը սեփականության պաշտպանության ոլորտում») մշակվել են դասավանդման նյութեր: Բացի այդ, ավարտին են հասցվում «Մարդու իրավունքների եվրոպական իրավունքի հիմունքները» դասընթացի մշակման աշխատանքները, որի դասավանդումը նախատեսվում է իրականացնել HELP ուսուցման հարթակի միջոցով:
Համաժողովի շրջանակում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, նաև ուրվագծվել են 2016թ.-ի անելիքները:

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ