Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԲՌԻԿՍ-ի զարգացման բանկն աշխատանքները կսկսի 2016-ի ապրիլին

ԲՌԻԿՍ-ի զարգացման բանկն աշխատանքները կսկսի 2016-ի ապրիլին
26.06.2015 | 12:08

ԲՌԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) նոր զարգացման բանկը աշխատանքները կսկսի 2016-ի ապրիլից՝ տեղեկացրել է կազմակերպության առաջին նախագահ Կունդապուր Վաման Կամաթհը: Ֆինանսական կառույցն ստացել է Զարգացման նոր բանկ անվանումը, այլ ոչ թե ԲՌԻԿՍ բանկ, քանի որ հետագայում խումբը կարող է համալրվել նոր անդամ պետություններով: Հունիսի 18-ին ՌԴ փոխֆիննախարար Սերգեյ Ստորչակը հայտնել էր, որ բանկի կառավարիչների խորհրդի առաջին նիստը կկայանա հուլիսի 7-ին Մոսկվայում:
Ֆինանսական կառույցն ստեղծելու համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա հուլիսի 15-ին Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում: Կազմակերպության գլխավոր գրասենյակը կտեղակայվի Շանհայում:

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ