Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Ո՜չ թալանին» նախաձեռնությունը դադարեցնում է նստացույցը

«Ո՜չ թալանին» նախաձեռնությունը դադարեցնում է նստացույցը
01.07.2015 | 15:51

«Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ իրենք դադարեցնում են նստացույցն Ազատության հրապարակում:
Նրա խոսքով՝ կհրավիրեն ասուլիս ու կտեղեկացնեն հետագա գործողությունների մասին: Տուն գնալը պայմանավորված չէ քննադատություններով, որոնք հնչել են վերջին օրերին նախաձեռնության հասցեին: «Ազատության հրապարակ գալու որոշումը կայացրել է ժողովուրդը, այնպես, ինչպես նստացույցը դադարեցնելու որոշումը»,- նշել է երիտասարդ ակտիվիստը:

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ