«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հաստատվել է երաշխավորված դասագրքերի անվանացանկը

Հաստատվել է երաշխավորված դասագրքերի անվանացանկը
06.07.2015 | 15:01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այսօր ստորագրած հրամանով հաստատվել է 2015-2016 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը: Նախարարի հրամանի համար հիմք են ընդունվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի առաջարկությունը: Հաստատված անվանացանկում ընդգրկված են հինմնական դպրոցի՝ առաջինից իններոդ դասարանների համար նախետսված շուրջ 196 անուն դասագիրք:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ