«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել
07.07.2015 | 00:02

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել։
«Հանրաքվեի արդյունքների հրապարակումից քիչ անց ինձ հայտնի դարձավ, որ Եվրախմբի մասնակիցները և մյուս գործընկերները կարծում են, որ բանակցություններին իմ բացակայությունը կօգներ համաձայնության հասնել: Այդ պատճառով ես հեռանում եմ ֆինանսների նախարարությունից»,- հայտարարել է Յանիս Վարուֆակիսը: «Իմ պարտքն է օգնել ինչով կարող եմ վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ օգտագործել կապիտալը, որը մեզ տվեց հույն ժողովուրդը հանրաքվեին»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ