«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ռուսաստանի տնտեսական վիճակը բարդ է, բայց ծայրահեղ չէ

Ռուսաստանի տնտեսական վիճակը բարդ է, բայց ծայրահեղ չէ
23.09.2015 | 10:19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տնտեսության իրավիճակը «բարդ է, բայց ծայրահեղ չէ»։ Ռուսաստանի 2016-ի բյուջեում պակասորդը պետք է կազմի ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելին։ Սեպտեմբերի 22-ին Մոսկվայում նախարարների հետ հանդիպմանը նա քննարկել է 2016-ի բյուջեի նախագիծը։ Ռուսաստանյան տնտեսության վրա բացասական ազդեցություն են թողել Արևմուտքի պատժամիջոցները և նավթի գնանկումը։ Միջազգային արժութային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ 2015-ին Ռուսաստանի տնտեսությունը կկրճատվի 3,5 տոկոսով։

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ