«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հռոմի պապը կոչ է անում չխեղդել վարկերով

Հռոմի պապը կոչ է անում չխեղդել վարկերով
26.09.2015 | 15:35

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միջազգային ֆինանսական կազմակերպություններին կոչ է արել թույլ չտալ վարկավորման խեղդող համակարգերի ազդեցությունը երկրների զարգացման վրա: «Միջազգային ֆինանսական կազմակերպությունները պետք է զգոնությամբ հետևեն երկրների կայուն զարգացմանը և թույլ չտան երկրներին ենթարկվել վարկային համակարգի խեղդող ազդեցությանը, որոնք հեռու են առաջընթացից, և որոնք բնակչությանը ենթարկում են ավելի մեծ աղքատության ու կախվածության հանգեցնող մեխանիզմների»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է քահանայապետը:

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ