Եվրոպա ներգաղթյալների հոսքը դադարեցնելը որոշիչ խնդիր է, որ փորձում է լուծել Եվրահանձնաժողովը՝ ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: «Եվրոպան պարտավոր է ընդունել փախստականների, սակայն չի կարելի անել անհնարինը, մարդկանց կարելի է օգնել միայն այն ժամանակ, երբ հնարավորությունները չեն սպառվել»,- ասել է նախարարը: Շոյբլեի խոսքով` փախստականների հոսքը սահմանափակելու համար Եվրահանձնաժողովը համագործակցում է առաջին հերթին Թուրքիայի հետ: «Գերմանիայի շուրջ սահմանները իրոք չեն փրկում, ցանկապատերը ևս չեն փրկում, ոչինչ չի փրկում»,- հավելել է նա: