Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Բիգ Բենը 4 ամիս ժամանակ ցույց չի տա

Բիգ Բենը 4 ամիս ժամանակ ցույց չի տա
19.10.2015 | 12:49

Լոնդոնի աշխարհահռչակ Բիգ Բեն ժամացույց կարող են 4 ամսով կանգնեցել՝ գրել է Guardian-ը: Ժամացույցի վերանորոգումը 29,2 մլն ֆունտ սթեռլինգ կարժենա: «Եթե անսարքություններն 2-3 տարում չվերացվեն, ժամացույցի մեխանիզմը կարող է ընդհանրապես կոտրվել, դա սպառնում է փչացնել խորհրդարանի միջազգային վարկանիշը»,- ասված է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ֆինանսների հանձնաժողովի զեկույցում: Կապիտալ վերանորոգման համար 4 ամիս է պետք, դա ամենաերկար դադարը կլինի Բիգ Բենի 156-ամյա պատմության մեջ: Բրիտանիայի խորհրդարանի մոտ գտնվող Բիգ Բեն ժամացուցային աշտարակը 2012-ին պաշտոնապես վերանվանվել է Եղիսաբեթի Աշտարակ՝ թագուհու կառավարման 60-ամյա հոբելյանի պատվին:

Դիտվել է՝ 2484

Մեկնաբանություններ