Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Բավ է ոտքով քայլեք

Բավ է ոտքով քայլեք
20.11.2015 | 01:51

«Խեղճ ու կրակ» հարկադիր կատարողների մի մասը այնքան կոշիկ է մաշեցրել, որ գործադիրի գութը շարժվեց և որոշեց ծառայողական ևս 25 ավտոմեքենա հատկացնել։ «ԴԱՀԿ ծառայողների աշխատանքային ծավալները վերջին երկու տարում մեծացել են, ինչն առաջացրել է ծառայողական ավտոմեքենաների քանակի ավելացման անհրաժեշտություն»,- գործադիրի նիստում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Հիշեցնենք` այս պահին ԴԱՀԿ-ն ունի ծառայողական 35 ավտոմեքենա, ու թեև նախարարը շեշտեց, որ լրացուցիչ 25 ավտոմեքենաները ծառայելու են ոչ թե մեկ, այլ մի քանի աշխատողների, այնուհանդերձ, նրա խոսքում մի հետաքրքիր նախադասություն առանձնացնենք. «Վերջին երկու տարում աշխատակիցների աշխատանքային ծավալները մեծացել են»։ Եթե նկատենք, որ կարմիր գծերն ու տեսախցիկները ևս մեր կյանքում հայտնվել են վերջին 2-3 տարում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ ուղղությամբ են վերջիններիս աշխատանքի ծավալներն աճել։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ