«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սաուդյան Արաբիային չհասկացան

Սաուդյան Արաբիային չհասկացան
05.12.2015 | 10:44

Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ-ին առաջարկում է օրական մեկ մլն բարելով նվազեցնել նավթի արդյունահանումը՝ պայմանով, որ նման պարտավորվածություն կստանձնեն ՕՊԵԿ-ի մաս չկազմող երկրները: Մինչ այժմ Սաուդյան Արաբիան անտեսում էր կազմակերպության որոշ անդամների արդյունահանումը կրճատելու կոչերը՝ նպաստելու համար նավթի գնի բարձրացմանը: Սաուդյան Արաբիան ցանկանում է, որ արդյունահանման ծավալների կրճատմանը ներգրավվեն նաև Իրաքը, Իրանը և ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները` Ռուսաստանը, Ղազախստանը, Մեքսիկան և Օմանը: Իսկ Ռուսաստանը, Իրանը և Իրաքը մերժել են Սաուդյան Արաբիայի առաջարկը: Ավելին՝ Իրանը և Իրաքը պատրաստվում են ավելացնել նավթարդյունահանման ծավալները:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ