«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Իրանը հաստատում է Թուրքիա հասնող ԻՊ-ի նավթի ուղիները

Իրանը հաստատում է Թուրքիա հասնող ԻՊ-ի նավթի ուղիները
05.12.2015 | 12:21

Իրանը պատրաստ է Թուրքիայի կառավարությանը տրամադրել Թուրքիայում «Իսլամական պետության» նավթի առևտրի մասին իր տվյալները: «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանի որոշումներ կայացնելու նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին ասել է.
«Եթե Թուրքիայի կառավարությունը տեղեկացված չէ երկրում ԻՊ-ի նավթի առևտրի մասին, մենք պատրաստ ենք տեղեկություն տրամադրել»: Իրանական հետախուզությունը լուսանկարել է բոլոր հնարավոր երթուղիները, որոնցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նավթը հասնում է Թուրքիայի տարածք: «Շուտով այդ կարևոր նյութերը հանրության սեփականությունը կդառնան»,- հավելել է Մոհսեն Ռեզաին:

Դիտվել է՝ 3589

Մեկնաբանություններ