Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ. 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ. 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2015 | 11:32

Սուրբ հողի տնքոց,

մարդագայլ ոռնոց,
վայ, կրակ ու բոց,
սատանի վայրկյան,
անթաղ գերեզման:
Վայ, դլե յաման...
Ժամ անպատարագ,
անլույս, անճրագ,
վա՜յ, Աստծո կրակ...
Երկինք ուղղված չանչ,
մարդկային բառաչ,
վա՜յ, Հիսուսի խաչ...
Ցավագար աչքեր,
պապանձված լեզու,
Տե'ր, մենք քեզ հլու,
բայց ինչո՞ւ, ինչո՛ւ...
Անավարտ երազ
ու կիսատ մուրազ,
վա՛յ, դարի սև խազ...
Քարի տակ ծաղիկ,
կոտրած խաղալիք,
վա՛յ, անհույս գալիք...
Անմայր երեխա,
աներեխա մայր,
ու հայր խելագար`
սևն եկած գլխին,
ջանգյուլում ասում
ու դեռ նոր հանած
վիճակն էր թաղում..
Վա՜յ, սենց էլ զուլո՞ւմ,
էդ ո՞վ էր տեսել,
որ հայրը դառնա
ջանգյուլումի հարս,
էն էլ անփեսա...
Ես տեսա, տեսա՜...

Մի կապույտ ծաղիկ
թեքվել էր քարին,
ապրել էր ուզում:

Դիտվել է՝ 12712

Մեկնաբանություններ

220x153/PK31Tt7GIPxg8EkqF0TiCZfbwO.jpg" alt="Հպարտ և հու­սա­վառ" title="Հպարտ և հու­սա­վառ" />
Հպարտ և հու­սա­վառ