Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պուտինը միլիարդնե՞ր է պարտք օլիգարխներին

Պուտինը միլիարդնե՞ր է պարտք օլիգարխներին
24.12.2015 | 11:25

L'OBS պարբերականը ներկայացրել է Ռուսաստանի ղեկավարության ու նախկին օլիգարխների ֆինանսական փոխհարաբերությունները: Այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացքի մեջ է «ուղղափառ օլիգարխ» Սերգեյ Պուգաչովի գործը ընդդեմ Կրեմլի, նա պահանջում է 12 մլրդ ԱՄՆ դոլարի փոխհատուցում՝ իր ունեցվածքի յուրացման համար: Իր հավատով աչքի ընկնող օլիգարխը նախկինում Պուտինի ընկերն էր, սակայն համակարգի քննադատը դառնալուց հետո կորցրել է բիզնեսները և ստիպված է եղել ապաստանել արտասահմանում: Նշվում է ՅՈՒԿՕՍ-ի գործը, որով անցած տարի Ռուսաստանին պարտադրվել է 50 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել: Մոսկվան ոչինչ չի վճարել, իսկ Պուտինը միլիարդավոր դոլարներ է պարտք օլիգարխներին:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ