Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հայաստանում գրիպի համաճարակ չկա. ԱՆ

Հայաստանում գրիպի համաճարակ չկա. ԱՆ
11.01.2016 | 12:35

Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով, այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետները ևս լայնածավալ ուսումնասիրություններ են կատարում։
Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են: Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և այլ նյութերով:
«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն կազմակերպություններին, լրատվամիջոցներին և քաղաքացիներին, ովքեր զգոնություն դրսևորելով աջակցում են նախարարությանը` բնակչությանն անհարկի խուճապից զերծ պահելու գործում։ Կոչ ենք անում մեր բնակչությանը հիմնվել միայն պաշտոնական աղբյուրից ստացվող մասնագիտական հավաստի տվյալների վրա, որը նպատակ ունի բարձրացնելու բնակչության և առողջապահական համակարգի զգոնությունը։ Հիշեցնենք, որ ուշացման, ինչպես նաև ինքնաբուժման դեպքերում կարող են առաջանալ առողջությանը սպառնացող խնդիրներ»,-նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ