«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ռուսաստանի տնտեսությունը կայունանում է

Ռուսաստանի տնտեսությունը կայունանում է
11.01.2016 | 15:54

Ռուսաստանի տնտեսությունն աստիճանաբար կայունանում է և աճ կգրանցի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք կարծում ենք, որ աստիճանաբար կգնանք դեպի կայունացում»,- ասել է Պուտինը Bild-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ՌԴ իշխանություններն ընդունել են ծրագրերի փաթեթ, այդ թվում՝ ներմուծվող ապրանքների փոխարինման վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ ՌԴ-ում այժմ նկատվում է ՀՆԱ-ի 3,8 տոկոսով անկում, ինֆլյացիան հասել է 12,7 տոկոսի: «Դա շատ է, բայց միևնույն ժամանակ պահպանվում է արտաքին առևտրի դրական բալանսը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ զգալիորեն աճել է բարձր հավելյալ արժեքով արտադրանքի արտահանման ծավալը»,- ասել է ՌԴ նախագահը։

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ