Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գյումրիում այսօր կոգեկոչեն Ավետիսյանների հիշատակը

Գյումրիում այսօր կոգեկոչեն Ավետիսյանների հիշատակը
12.01.2016 | 11:52

Այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժանաբար սպանված անդամների համար քաղաքային գերեզմանատանը տեղի կունենա հոգեհանգստյան կարգ, որից հետո ժամերգություն և մոմավառություն` քաղաքի Յոթ վերք եկեղեցում:
2015-ի հունվարի 12-ին հետամանորյա Հայաստանը ուղղակի ցնցվեց տեղեկատվությունից, որ Գյումրիում Ավետիսյանների 7- հոգանոց ընտանիքը սպանվել է: Գյումրեցի ընտանիքի սահմռկեցուցիչ սպանությունը ոչ միայն ցնցեց հայ հասարակությանը, այլև բողոքի զանգվածային ակցիաների ալիք բարձրացրեց Երևանում և Գյումրում: Ավետիսյանների ընտանիքի սպանությանն ու հաջորդած իրադարձություններին անդրադարձավ համաշխարհային մամուլը. Washington Post, Associated Press, ABC News, EurasiaNet.org, The New York Times, The Huffington Post, The Washington Post, Newsday, Times Union պարբերականները, Sky News, Aljazeera, BBC, CBS News, Reuters , Euronews , The Guardian, France 24, The Observer կայքերը:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ